Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Քաբուլում կոչ է արել վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների թեկնածուներ Աբդուլա Աբդուլային եւ Աշրաֆ Գանի Ահմադզայային Աֆղանստանի ազգային միասնության կառավարություն ստեղծել: Այդ մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շտայնմայերը հանդիպել է քաղաքական գործիչների հետ եը նշել անհրաժեշտության մասին «արագ հասնել միասնության» ընտրության մասնակիցների միջեւ, ինչպես նաեւ իշխանության ժողովրդավարական փոխանցման անխուսափելիությունը: Նախարարի խոսքով՝ միջազգային համայնքը կառավարության կարիք ունի, որը կկարողանա լուրջ խնդիրներ լուծել, որպեսզի ՆԱՏՕ-ի զորքերը հեռացնելուց հետո երկրում կարողանան գործի անցնել ռազմական կառույցները:
«Հակառակ դեպքում համաշխարհային հանրության օգնելու պատրաստականությունը հարցականի ներքո կլինի»,- նշել է ԳԴՀ ԱԳ նախարարը: «Քիչ ժամանակ է մնացել»,- «DPA» գործակալությունը մեջբերում է Շտայնմայերի խոսքերը:





























