Եգիպտոսի գլխավոր դատախազը դատարանին է հանձնել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ հերթական քրեական գործը: Այս անգամ պետության նախկին նախագահին մեղադրում են լրտեսության մեջ՝  հօգուտ եգիպտական իսլամիստներին աջակցող Քաթարի, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Քննության տվյալներով՝ Մուրսին Դոհային է փոխանցել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր եւ որպես կապի միջոց՝ օգտագործել քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Բացի Մուրսիից սույն գործով դատարանի առաջ կկանգնեն եւս 9 մարդ: Դրանց թվում են՝ վերջինիս նախկին քարտուղարը, համալսարաններից մեկի դեկան, պաղեստիցի բժիշկ: Դեռ փետրվարին Կահիրեում մեկնարկել էր գործընթաց, որրի շրջանակներում Մուրսին եւ Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատարանի առաջ են կանգել «օտարերկրյա պետությունների եւ կազմակերպությունների օգտին լրտեսության», ինչպես նաեւ երկրի տարածքում  ծայրահեղական խմբերի գործունեության համակարգման մեղադրանքով: