ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Ամերիկայի հայերը կսատարեն Ղարաբաղի բանակցությունների շուրջ Վաշինգթոնի կոչը: Այդ մասին ամերիկացի դիվանագետը գրել է իր միկրոբլոգում:

Նա հույս է հայտնել, որ Հայ դատի ամերիկյան գրասենյակը կսատարի պաշտոնական բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ ԱՄՆ-ի կոչը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը օգնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարեւոր է կողմերի քաղաքական կամքը: