«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Օզերեցը հունիսի 19-ին քննարկելու են գազի դիմաց Բելառուսի ունեցած պարտքի խնդիրը:
«Գազպրոմն» արդեն նախազգուշացրել է բելառուսական կողմին, որ հունիսի 21-ին 85 տոկոսով կդադարեցնի գազի մատակարարումը, եթե այդ երկիրը չվճարի պարտքը: Բելառուսը, իր հերթին, ռուսական կողմին 200 մլն դոլարի հաշիվ է ներկայացրել` իր երկրով գազի տարանցման համար: Հաղորդում է Rbc.ru-ն:
«Գազպրոմի» տվյալներով, այս տարվա համար գազի դիմաց Բելառուսի պարտքը կազմում է շուրջ 200 մլն. դոլար:



























