ՌԴ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում հեգնական մեկնաբանություն է գրել ԱՄՆ-ի ժողովրդավարական կենտրոնի հիմնարկեքի արարողության լուսանկարի ներքո, որում պատկերված են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ նրա հինգ նախորդները՝ բահերը ձեռքներին:

«Հուսով ենք՝ սա վետերանների մոբիլիզացում չէ Սառը պատերազմի խրամատները պեղելու համար», - ասվում է մեկնաբանությունում:

Սեպտեմբերի 3-ին Վաշինգտոնում տեղի ունեցած  հիմնարկեքի արարողությանը մասնակցել էին Ջոն Քերին, Ջեյմս Բեյքերը, Հենրի Քիսինջերը, Մադլեն Օլբրայթը, Քոլին Փաուելը եւ Հիլարի Քլինթոնը: