Հյուսիսատլանտյան դաշինքը Ուկրաինային կենտրոնացված զենքի մատակարարմամբ չի զբաղվի, սակայն ՆԱՏՕ-ի առանձին անդամները թեմայի շուրջ կարող են հայտարարություններ անել,հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

«Մենք աջակցությունն իրականացնում ենք միայն կազմակերպված մակարդակով, այդ թվում՝ զինված ուժերի բարեփոխման , ԶՈՒ-ի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, սակայն զենք չենք մատակարարում: Նման գործողություններ ձեռնարկելու իրավունքը պատկանում է առանձին պետություններին, սակայն ես չեմ պատրաստվում մեկնաբանել դրանց ներկայացուցիչների առանձին հայտարարությունները, - ասել է Վերշբոուն, հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն Ֆեյբուքի իր էջում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Նորվեգիայից եւ Իտալիայից ժամանակակից զենքի մատակարարումների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Բոլոր երկրները հերքել են վերջինիս հայտարարությունը: