Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրադադարի շուրջ համաձայնության շրջանակներում ռուսամետ ակտիվիստները Կրեմլին 1200 ուկրաինացի զինծառայող են փոխանցել, հաղորդում է Reuters-ը:
Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Մարիուպոլ այցի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները սեպտեմբերի 10-ին ուկրաինական կողմի հետ պատրաստ են փոխանակվել գերիներով:
Նախագահը նաեւ հաղորդել է, որ դեռ 863 մարդ գերության մեջ է, եւ ուկրաինական կողմը հնարավորինս կանի, որպեսզի բոլորը շաբաթվա ավարտին կարողնանան վերադառնալ տուն:
Նրա խոսքով՝ Միսնկում ստորագրված արձանագրությունում 12 շատ կարեւոր կետեր կան:
«Սակայն մեզ երկու բան է անհրաժեշտ. Վերցրեք, խնդրեմ, ձեր զորքերը, վերաձեւեք սահմանը, եւ մենք ինքներս ամեն ինչի շուրջ կպայմանավորվենք», - ասել է Պորոշենկոն:
Նախագահը նաեւ հավաստիացրել է, որ ուկրաաինական բանակը կպաշտպանիի պետությունը եւ ոչ մի կտոր ուկրաինական հող չի հանձնի:
«Եվ թող մեզ անվանեն «սամիթ» (ռուսերեն՝ укроп-խմբ.), քանի որ այն շատ հեշտ է վերծանել՝ ուկրաինական դիմադրություն» -ասել է Պորոշենկոն:





























