Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է, հայտարարում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին թակարդը չընկնելն է, ուկրաինական զորքերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Պետք է հասկանալ, որ զինադադարն ըստ էության չի նշանակում խաղաղություն: Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին այդ թակարդը չընկնելն է: Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է»,- նշում է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ Պուտինը պատրաստվում է հետ գրավել ուկրաինական բանակի ազատագրած Դոնբասի քաղաքները, քանի որ իր Ղրիմ տանող միջանցք է հարկավոր:
«Նա ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Դոնբասը. սա նշանակում է, որ հարկավոր է դուրս մղել զորքերը Սլավյանսկից, Սեւերոդոնեցկից»,- նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Շաբաթվա մանրամասները» հաղորդման եթերում:
«Առաջիկ շաբաթների եւ ամիսների ընթացքում նա պետք է Ղրիմ տանող միջանցք ստեղծի, այսինքն հարկավոր է Մարիուպոլը եւ մյուս բնակավայրերը, որոնք Ղրիմ տանող ճանապարհի վրա են… Պուտինը հստակ առաջադրանք ունի, եւ նա հետեւելու է իր ծրագրին, եթե նրան այդ հարցում ինչ-որ բան չխանգարի»,- ասել է Սահակաշվիլին:





























