ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի շտաբ-բնակարանը կտեղակայվի Լեհաստանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Մերձբալթիկայի, Լեհաստանի եւ Ռումինիայի երկրները կցանկանային իրենց երկրներում տեղակայել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հարվածային խմբավորման բազան:
Հայտնի է նաեւ, որ արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են ԵՄ-ի 6 եվրոպական երկներ:





























