Միջազգային կառույցներում Ադրբեջանի ներկայացուցիչների հիստերիկ եւ ոչ ադեկվատ վարքագիծը նորություն չէ, եւ ներկայիս նախաձեռնությունը իր տեսակով միակը չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար՝ Սամեդ Սեիդովի հայտարարությունը, որ Ադրբեջանը կփորձի հասնել Հայաստանի դեմ պատժամիջոցների ներդրմանը:
Զոհրաբյանի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակությունը հերթական անգամ անհեթեթ առաջակություններով հանդես կգա. «Ադրբեջանը հակահայկական նախաձեռնության առաջխաղացման համար կփորձի կիրառել բոլոր հնարավոր եւ միայն ադրբեջանցի պատգամավորներին հատուկ մեթողները: Սակայն ես հավատում եմ ԵԽԽՎ-ի ադեկվատությանը եւ համոզված եմ, որ ադրբեջանական նախաձեռնություններից եւ ոչ մեկը հաջողության չի հասնի»:
Զոհրաբյանը նաեւ հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ի նստաշրջանին դատարկ ձեռքերով չի մասնակցի. «Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ի աշնանային նստաշարջանին լավ պատրաստված է գնում»:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին եւ կավարտվի հոկտեմբերի 3-ին:





























