Մարիուպոլ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Цензор.НЕТ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները շարունակել են հրադադարի ռեժիմին աջակցության համակարգումը:
Պյոտր Պորոշենկոն եւ Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել են ԵԱՀԿ առաքելության կոդմից հրադադարի ռեժիմի արդյունավետ դիտարկման իրականացման կարեւորությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:





























