Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցով ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Բրյուսելում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:
«Սպասվում է, որ դեսպանները կհանդիպեն չորեքշաբթի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը հետաձգվել էր մի քանի օրով՝ հիմնականում Ֆինլանդիայի եւ Իտալիայի դիրքորոշման պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը: Բայց դրանց ուժի մեջ մտնելը հետաձգվել է: Միաժամանակ ԵՄ-ն հայտարարում է Ռուսաստանի դեմ արդեն համաձայնեցված պատժամիջոցների վերանայման պատրաստակամության մասին՝ կախված Ուկրաինայում դեպքերի զարգացումներից:





























