Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է ՊՆ հետախուզական գլխավոր վարչության պետ Սերգեյ Գմիզուին, տեղեկանում ենք նախագահի կայքում տեղադրված հրամանագրից:
«Գեներալ-գնդապետ Գմիզու Սերգեյ Ալեքսանդրովիչին ազատել զինվորական ծառայությունից, ուղարկել պահեստազոր՝ միջոցառումների կազմակերպման եւ զինվորական համազգեստ կրելու իրավունքով», - ասված է հրամանագրում:
Գմիզուն ՊՆ հետախուզական գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2010թ. օգոստոսի 17-ին՝ Վիկտոր Յանուկովիչի կողմից:





























