Հոնկոնգում բողոքի յուրատեսակ ակցիա է կայացել՝ ընդդեմ քաղաքում Չինաստանի ուժեղացող ազդեցության. 40 հոգի մարդաշատ վայրում կտրել են իրենց մազերը:
Ըստ նրանց՝ չինացիների համար ծնողներից ժառանգված մազերը շատ մեծ նշանակություն ունեն, սակայն իրենք այդկերպ պատրաստ են վճռականություն ցուցաբերել եւ զոհողության գնալ՝ հանուն ժողովրդավարության:
Բողոքողներին զայրացրել է նոր օրենքը, որի համաձայն՝ 2017թ. քաղաքային ընտրությունների մասնակիցները պետք է հավանության արժանանան Պեկինի կոմիտեի կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանությունները բացառել էին Հոնկոնգի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուների բացահայտ առաջադրման հնարավորությունը:
Ըստ նրանց՝ 2-3 թեկնածուներին պետք է առաջադրի կոմիտեն, որում լայնորեն ներկայացված են բնակչության բոլոր խավերը:
Քաղաքագետները ենթադրում են, որ այդկերպ ընտրություններին ներկայացված կլինեն միայն Պեկինին հնազանդ թեկնածուներ:




























