ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կբացվի Թբիլիսիի մոտակայքում՝ Վազիանիի ռազմաբազայում:

Խոսքը, «Վրաստանի հետ համագործակցության ուժեղացված փաթեթով» նախատեսված կենտրոնի մասին է, որը ներկայացվել է Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում:

Մանրամասները ճշգրտելու համար այս շաբաթ Թբիլիսի կժամանեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պատվիրակությունը եւ ռազմական փորձագետները:

Հենց այդ այցելություններից հետո հայտնի կդառնան՝ ի՞նչ զինավարժություններ կանցկացվեն նոր բազայում եւ արդյոք այնտեղ կտեղակայվե՞ն կազմակերպության ռազմական ներկայացուցիչները, հաղորդում է «Վրաստան Online-ը»: