Թուրքիան ողջունում է կրակի դադարեցումը Ուկրիանայում, որը ձեռք է բերվել Մինսկում կայացած բանակցություններում, եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Մենք ուրախությամբ ընդունեցինք կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որն ընդունվել է եռակողմ խմբի կողմից՝ բանակցությունների արդյունքում»,-ասված է հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ կողմերին զգուշության եւ պատասխանատվության կոչ է արել:





























