Մոլդովական բանակը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիրների հետ պատրաստ է մասնակցել «Արագ եռաժանի» համատեղ զինավարժություններին, որոնց կանցնեն Ուկրաինայում՝ սեպտեմբերի 13-ից 26-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոսվտին»՝ վկայակոչելով Մոլդովայի Ազգային բանակի գլխավոր շտաբին:
«Զինավարժությունները կանցնեն Ուկրաինայի Լվովի մարզում: Մոլդովան կներկայանա խաղարարար ուժերի եւ Fulger հատուկ նշանակության գումարտակների ծառայողերի խմբերով», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Արագ եռաժանի-2014»-ը ՆԱՏՕ-ի երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ երկրի Արեւելքում զինված հակամարտությունը սկսվելուց հետո Ուկրաինայում անցկացվող առաջին զինավարժություններն են:
Զինավարժություններին կմասնակցեն 15 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, ԱՄՆ-ն եւ Իսպանիան:





























