Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը ձեռնտու չէ ոչ Բելառուսին, ոչ Ռուսաստանին եւ ոչ էլ Ուկրաինային, հայտարարել  է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ուկրաինայում եղբայրասպան պատերազմ է: Սա մրցակցություն է, հակամարտություն: Դուք հասկանում եք՝ սա ում է ձեռնտու: Սա մեզ ձեռնտու չէ, ձեռնտու չէ Ուկրաինային, Ռուսաստանին նույնպես… Սա ոչ մեկին ձեռնտու չէ, սա քայքայում է կյանքի ընթացքը», -ասել է քաղաքական գործիչը:

Նա նաեւ նշել է, որ Բելառուսը կարող է աշխատել միայն հանուն խաղաղության, «որպեսզի հանդարտեցնի իրավիճակը»: Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայի իրավիճակը չի ազդի Բելառուսի իրավիճակի վրա եւ հիշեցրել, որ Ուկրաինայի իրավիճակի խորքային պատճառները կապված են «կոռուպցիայի, իշխանության տապալման, ավազակության հետ», հաղորդում է «Ինտերֆաքս-Զապադը»:

Ինչպես հաղորդվել էր, սեպտեմբերի 5-ին Կիեւում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հեյդա Տալյավինիի, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի մասնակցությամբ հանդիպում է կայացել: Հանդիպման արդյունքներով՝ Ուկրաինայի եւ ինքնահռչակ հանրապետությունների միջեւ ստորագրվել է Դոնբասում հրադադարի մասին արձանագրություն: