Ավստրալիում կայացած G20 նախարարների հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի զբաղվածության հարցերով տնօրեն Նայջել Թուսը, վկայակոչելով ՏՀԶԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից անցկացված հետազոտությանը, հայտարարել է, որ շուտով սպասվում է աշխատատեղերի ճգնաժամ:
«Գրեթե կասկած չկա, որ սա աշխատատեղերի գլոբալ ճգնաժամ է: Զեկույցից հստակ հետեւում է, որ գոյություն ունի աշխատատեղերի եւ որակյալ աշխատատեղերի պակասուրդ», Թուոսին մեջբվերում է Business Insider-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զեկույցում նաեւ ասվում է, որ 2030թ.- ին ամբողջ աշխարհում անհրաժեշտ է 600 մլն լրացուցիչ աշխատատեղ ստեղծել: Թոուսի խոսքով՝ աճող բնակչությանը միայն դա աշխատանքի հնարավորություն կտա:
Համաշխարհային բանկի զբաղվածության հարցերով տնօրենը կարծում է, որ խնդիրը լուծելու համար G20-ի աշխատանքի նախարարները պետք է ակտիվորեն համագործակցեն մեկը մյուսի եւ այլ գերատեսչությունների հետ: Բացի այդ, նրա կարծիքով, աշխատանքի տեղավորման խնդիրների լուծման գործընթացքում պետք է ներգրավվեն ոչ պետական հատվածի ներկայացուցիչները:
Զեկույցում նաեւ հիշեցվում է, որ G20-ի երկրներում մոտ 10 մլն մարդ գործազուրկ կա, եւս 447 միլիոնը՝ «աշխատող գործազուրկներ են», ովքեր հարկադրված են օրվա ընթացքում բավարարվել 2 դոլարով:



























