Ադրբեջանն իր մաքսիմալիստական հայտարարություններով մնացել է միայնակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ Նյուփորթում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, հիմք են տալիս ասել, որ Հայաստանի ղեկավարության հետեւողական ջանքերի շնորհիվ հաջողվել է Ադրբեջանին միայնակ թողնել իր մաքսիմալիստական հայտարարություններով, ասել է Դավթյանը:

«Մարդու իրավունքների եւ հանդուրժողականության սիստեմատիկ խախտումները ավելի են ուժգնացել՝ ցույց տալով Ալիեւի ռեժիմի ավտորիտար էությունը»,-հայտարարել է նա: