Հունաստանի խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել էր եւ փոփոխություններ էին կատարվել դրանում:
Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամավոր:
Հիշեցնենք, որ սկզբում օրինագծում ընդհանուր ձեւակերպումներ էին ներառված, սակայն հետագայում այդ դրույթը փոփոխվեց եւ նշվեց որ խոսքը հայերի եւ պոնտոսցի հույների ցեղասպանությունների մասին է: «Հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն»,-նշվել է փաստաթղթի երկրորդ ում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հունաստանի հայկական «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը:





























