Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական է ներկայացրել: Ինչպես հաղորդում է լեհական «Onet.pl» պորտակը, Տուսկի հրաժարականը նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պետք է ընդունի մինչեւ սեպտեմբերի 11-ը, իսկ երկու շաբաթ անց ձեւավորի նոր կաբինետ:
Տուսկը վրաչապետի պաշտոնը թողել է 2014թ.-ի դեկտեմբերի 1-ից Եվրոպական Խորհրդի նախագահի պաշտոնին անցնելու կապակցությամբ: Ինչ վերաբերում է նրան փոխարինողին, ապա Կոմորսկին արդեն հայտարարել է, որ կառավարության ձեւավորումը կհանձնարարի Լեհաստանի Սեյմի նախագահ Եվա Կոպաչին: Ինչպես հայտարարել է Կոմորովսկին, կառավարությունը փոխվում է ոչ թե նախորդի անհաջողության պատճառով, այլ նրա ղեկավարի՝ պաշտոնում առաջ ընթանալու պատճառով: Նախագահի խոսքով՝ նա չի վիճելու սեյմի մյուս պատգամավորների հետ վարչապետի թեկնածու կապակցությամբ, որպեսզի երկրում կայունություն պահպանի:
Տուսկը Լեհաստանի վարչապետն է 2007թ.-ից: Նա «Քաղաքացիական հարթակ» կուսակցության հիմնադիրներից մեկն է, որը 2011թ.-ի ընտրություններում առաջին տեղը գրավեց: Տուսկը միակ նախագահն է Լեհաստանի ժամանակակից պատմությունում, ով երկրորդ անգամ է նշանակվել:





























