Ֆրանսիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին Փարիզում Իրաքում ճգնաժամային իրավիճակի կարգավորման միջազգային կոնֆերանս տեղի կունենա: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Բացի այդ  գործակալությունը հաղորդում է, որ կոնֆերանսից առաջ, մասնավորապես սեպտեմբերի 12-ին, Օլանդը մտադիր է Իրաք այցելել: «Նա Իրաքի իշխանություններին կհայտնի Ֆրանսիայի աջակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում, խաղաղ բնակչության պաշտպանության եւ իրավական պետության վերականգման գործումամբողջ եևկրի տարածքում»,- նշվում է կոմյունիկեում: