Ուկրաինայի հարավ-արեւելքում Արեւմուտքի կողմից հրահրվող ճգնաժամը օգտագործվում է ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի վերակենդանացման համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուկրաինայի ճգնաժամը, որն, ըստ էության, հրահրված է մեր որոշ արեւմտյան գործընկերների կողմից, այժմ օգտագործվում է այդ ռազմական բլոկի վերակենդանացման համար: Այս ամենն, անկասկած, մեր կողմից պետք է հաշվի առնվի եւ նկատի կառնվի նաեւ մեր երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Մենք ամեն բան կանենք, որպեսզի այդ անվտանգությունը հուսալիորեն եւ կատարելապես երաշխավորվի», - ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: