Որոշակի սահմանամերձ հատվածներում ամրաշինական կառույցների եւ ինժեներային արգելափակոցային համակարգերի ներդրման աշխատանքները սկսվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնը:

«Ծրագրվում է երկու պաշտպանական սահմանագծեր ստեղծել, որոնց հիմնական նպատակը թշնամու կողմից Ուկրաինայի տարածք ներթափանցման թույլ չտալն է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ սահմանին պատը կկառուցվի երկու փուլով: Առաջին փուլում սահմանը կկառուցվի Չերնիգովսկի մարզից մինչեւ Լուգանսկի հյուսիս, ինչպես նաեւ գրավված Ղրիմի սահմանով, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մնացած սահմանային մասերում: