Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկրի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը կարող է պատժացուցակներ կազմել այն անձանց եւ ընկերությունների ընդգրկմամբ, որոնք նյութական օգնություն են ցուցաբերում երկրի արեւելքի անջատականներին:
Կառավարությունը ՌԴ եւ այլ երկրների 172 քաղաքացիներից, ինչպես նաեւ ռուսաստանյան 65 իրավաբանական անձանցից կազմված ցուցակ է պատրաստել:
Ռադայի որոշ պատգամավորներ առաջարկում են պատժամիջոցներ կիրառել «Գազպրոմի» նկատմամբ, քանի որ այն «հովանավորում է ահաբեկչությունը»:
Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան «Պատժամիջոցների մասին» օրենքը ընդունել էր օգոստոսի 14-ին:





























