Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը գլխավորել է նորաստեղծ «Ժողովրդական ճակատ» կուսակցության քաղխորհուրդը: Այս որոշմանը կողմ են քվեարկել համագումարի բոլոր մասնակիցները, որը կայանում է Լիեւի Ուսուցչի տանը, հայտնում է «Լիգա»-ն:

Խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդական ճակատ» քաղաքական կուսակցության մասնակցության ձեւաչափի հարցը որոշվելու է համագումարի երկրորդ փուլում, որը, ըստ Ալեքսանդր Տուրչինովի,  տեղի կունենա մի քանի օր անց:

«Ժողովրդական ճակատի» համագումարին ներկա են ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը, ԱԱՊԽ-ի նախկին քարտուղար Անդրեյ Պարուբին, ժողովրդական պատգամավոր Վյաչեսլավ Կիրիլենկոն, հասարակական ակտիվիստ Տատյանա Չերնովոլը, արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան, ենթակառույցների նախարար Մաքսիմ Բուրբակը, ինչպես նաեւ «Բատկիվշչինայի» շարքերը լքած մի շարք պատգամավորներ:

Համագումարին ժամանել են նաեւ «Դնեպր-1», «Կիեւ-1», «Միրոտվորեց», «Չերնիգով» կամավորական ջոկատների հրամանատարները: