ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը գաղտնի ծառայության գործակալի ընտանիքի հետ կայացել է 2014թ.-ի հունիսին: Սակայն լուսանկարիչ Լոուրենս Ջեսոնը կարողացել է նկարահանումից հետաքրքիր լուսանկար հրապարակել միայն հիմա:
Լուսանկարում երեխան խաղում է Սպիտակ տան Կլոր սենյակում նախագահի բազմոցի վրա: Այդ ժամանակ նրա ծնողները, չկասկածելով ոչնչի մասին, զրուցում են Օբամայի հետ:
Սպիտակ տան պաշտոնական մամուլի ծառայությունը կադրից դուրս է թողել դրվագը, հաղորդում է «The Telegraph»-ը:





























