Ուկրաինայում «Boeing»-ի վթարի պատճառները կօգնի հաստատել օտարածին տարրերի փորձաքննությունը, որոնք հայտնաբերվել են օդաչուների մարմիններում:

«Որոշ տարրեր հայտնաբերվել են անձնակազմի անդամների, օդաչուների մարմիններում: Մենք պետք է հետաքննություն վարենք, որպեսզի հասկանանք՝ արդյոք դրանք ինքնաթիռի մասեր են: Եթե ոչ, ապա դրանք կարող են օտարածին մարմիններ լինել: Այս պահին մենք չգիտենք, թե ինչի մասեր են դրանք: Փորձագետներն աշխատում են զոհերի մարմինների հետ»,- նշել է Հոլանդայի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Սարա Ֆերնոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներում հրապարակվեց մալազիական «Boeing»-ի վթարի մասին նախնական զեկույցը: Զեկույցից հետեւում է, որ «Boeing»-ի վթարի պատճառը «օդանավում արտաքին օբյեկտների հայտնվելու հետեւանքով կործանումն է»: Ընդ որում փաստաթղթում հստակ տվյալներ չկան արտաքին ազդեցության բնույթի մասին, որոնք օդում վթարի են հանգեցրել:

Ինչպես հետեւում է օդանավի ինքնագիր սարքերի տվյալներից, պատճառն ինքնաթիռի համակարգում տեխնիկանան անսարքությունները չեն եղել: Պատճառի վերջնական հաստատման համար հավելյալ հետաքննություն է պահանջվում: