Չինաստանի իշխանությունները հայտարարել են Հարավային Սուդանում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար այդ երկիր 700 զինծառայող ուղարկելու մասին:

Չինացի զինվորները կդառնան Հարավային Սուդանում խաղաղարարների կորպուսի մի մասը, որն անցյալ տարի հաստատել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, Հարավային Սուդանում կառավարական զորքերի եւ ապստամբների զինված հակամարտության ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, հազարավորներն էլ ստիպված են եղել լքել իրենց տները:

Չինաստանը համարվում է Հարավային Սուդանի նավթային սեկտորի խոշորագույն ներդրողը եւ ջանքեր է գործադրում՝ արյունահեղությունը դադարեցնելու համար: