ԵՏՄ-ին Հայաստանի միացման տնտեսական հարցերը լուծվել են: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են ըստ ժամանակացույցի, տնտեսական հարցերի քննարկումն ավարտվել է, իսկ ԵՏՄ երկրներից բանակցությունների օրակարգում ներառելու նոր առաջարկություններր չեն ստացվել: «Գործընթացը շարունակվում է՝ ելնելով ներպետական կառույցների եւ այլ ընթացակարգերի փորձից: Մենք շտապողականություն չենք ցուցաբերում, այլ գնում ենք մեր նախանշված նպատակին ընդառաջ», -հայտարարեեց նախարարը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրումը ծրագրվում է հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ: