Վաշինգթոնը քաջատեղյակ է Սիրիայում հայկական եւ քրիստոնեական փոքրամասնությունների խնդիրների մասին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ Լիազոր Դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարված հասցնելու ԱՄՆ-ի մտադրության մասին:

«Իմ պատասխանատվության ոլորտը սահմանափակվում է Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններով, եւ ես շատ զբաղված եմ այդ հարցերով: Չեմ ցանկանում այլ երկրների ու տարածաշրջանների շուրջ հայտարարություններ անել, այդ ուղղությամբ ես նույնիսկ փորձագետ չեմ եւ պարզապես ի վիճակի չեմ պատասխանել ձեր հարցին», - ասաց դեսպանը՝ հավելելով միայն, որ Հայաստանի կառավարության հետ քննարկել է Սիրիայի հայկական եւ քրստոնեական փոքրամասնությունների խնդիրը: