Վրաստանն արդեն  խորհրդարանական հանրապետություն է, եւ հարցը, թե ով պետք է մեկնի ՄԱԿ, վերացել է,- հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթի հետ զրույցում:

«Ես տեսա բոլոր նրանց ցուցակը, որոնք ներկա են լինելու ՄԱԿ-ի նիստին: Որպես կանոն, այնտեղ ներկա են լինելու վարչապետները: Խնդիր գոյություն չունի: Կրկին տեղի է ունենում համեմատություն եւ ֆոն է ստեղծվում, թե իբր վարչապետը նեղում է նախագահին, թեեւ, երկու անգամ երկու հավասար է չորս, այնտեղ կլինեն Մերկելը, Նեթանյահուն, բնականաբար, Անգլիայի վարչապետը եւ այլք: Միգուցե որոշ բացառություններ լինեն, երբ, ասենք, վարչապետը զբաղված է եւ իրավունքը տալիս է նախագահին: Այսպիսին է խորհրդարանական հանրապետության Սահմանադրությունը», - հայտարարել է Իվանիշվիլին:

Նախկին վարչապետի խոսքով՝ միաժամանակ «այդ մարդը» (նախագահը) «շարունակում է մրցակցությունը», այն դեպքում, երբ «գեղեցիկ չէ, որ մեկ աղքատ երկրից ԱՄՆ երկու պատվիրակություն մեկնի»:

«Մի՞թե գեղեցիկ է, որ փոքր, աղքատ երկրից Ամերիկա մեկնի երկու պատվիրակություն: Բայց այդ մարդը սա բնավ հաշվի չի առնում եւ շարունակում է մրցակցությունը: Նա կարծում է, թե սա առողջ մրցակցություն է», - փոխանցում է «Գռուզիա Online»-ը:

Իվանիշվիլին նաեւ նշում է, որ նախագահի եւ վարչապետի միջեւ տարաձայնությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությանն է ձեռնտու: «Ընդ որում՝ խիստ ձեռնտու», - կարծում է նախկին վարչապետը:

Վրաստանի ԱԳ նախարարը համոզում է նախագահին ՄԱԿ չմեկնել