Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է ապրել շքեղ նստավայրում, որը կառուցվել է հատուկ նրա համար: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով գործչի պաշտոնական ներկայացուցչին:
Նշվում է, որ Քարզայը փոխադրվելու է Քաբուլում գտնվող սովորական բնակարան, իսկ նոր նստավայրում երկրի իշխանությունները հանդիպումներ են անցկացնելու օտարերկրյա պատվիրակությունների հետ:
Ըստ Gazeta.ru-ի, հուլիսին Աֆղանստանում հրապարակվեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել էր երկրի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանի Ահմադզայը: Սակայն այդ պաշտոնին հավակնող երկրորդ թեկնածու Աբդուլլա Աբդուլլան հայտարարեց զանգվածային ընտրախախտումների մասին եւ ձայների վերահաշվարկ պահանջեց:





























