Ուկրաինայի կողմից Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործերը չեն նպաստում մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ակնհայտ է, որ Մերձնեստրի պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ Կիեւի կողմից քաղաքական մոտիվներով քրեական գործեր հարուցելը բացարձակ չի նպաստում բանակցային գործընթացի դրական ֆոնի ձեւավորմանը, ինչպես եւ Մոլդովայի խորհրդարանի կողմից այն օրենքի նախապատրաստումը, ըստ որի`Դնեստրի ձախ ափի բնակչության մեծամասնությունն արդեն ոչ միայն քաղաքականապես, այլեւ իրավական առումով հանցագործի կարգավիճակ է ստանում կամ էլ, ինչպես նրանց անվանում են, անջատականների», — ասել է նա ճեպազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























