Դժվար է գնահատել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի հարկագանձումների վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ փոխկախվածություն իրոք կա, սակայն այն գնահատելը բարդ է, քանի որ հարքագանձման շարժընթացի վրա կարող են ազդել նաեւ այլ գործողններ: «Նման կապ կա, սակայն ուղղակի գնահատականներ տալը շատ բարդ է, քանի որ ազդեցությունը շատ գործոններից է կախված: Այլ հավասար պայմաններում նույնպես ազդեցություն կարող է լինել: Սակայն փաստերի բացակայության պատճառով նման ազդեցության բնույթի մասին դատողությունները անել չի կարելի», - հավելեց Միրումյանը: