Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան կընդունի ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություների կարգավիճակի վերաբերյալ ուկրաինացիների ցանկացած որոշում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչին:
Նա նշել է, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ապագա կարգավիճակը պետք է պարտադիր քննարկման առարկա դառնա Կիեւի եւ Դոնբասի միջեւ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հարցով եռակողմ շփման խումբն առաջիկայում նոր հանդիպում է անցկացնելու:
Մոսկվան կարծում է, որ հանդիպման ընթացքում Կիեւի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի միջեւ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն պետք է ամրագրվի առանձին փաստաթղթով:





























