Եվրամիությունը մինչեւ սեպտեմբերի վերջ կուսումնասիրի Ուկրաինայում խաղաղ ծրագրի իրացումը եւ իրավիճակի փոփոխության լույսի ներքո Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են փոփոխվել կամ չեղարկվել, ասվում է Եվրախորհդրի նախագահ Հերման վան Ռոմպեի հայտարարության մեջ:
«Որքանով ես հասկանում եմ, Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) մինչեւ ամսվա վերջ Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության կողմից գնահատման հիման վրա խաղաղ ծրագրի իրականացման լիարժեք դիտարկում կիրականցնի», - հայտարարել է Ռոմպեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռոմպեյը նշել է, որ ԵՄ-ն միշտ նշել է, որ պատժամիջոցային միջոցառումները կիրականցվեն հընթացս եւ կարող են չեղյալ հայտարարվել:
Բացի այդ Ռոմպեյը հաստատել է տեղեկությունները, որ ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին:





























