Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեպքում Շոտլանդիան կսատարի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդին:
«Ես համաձայն չեմ Ուկրաինայում տարվող Ռուսաստանի քաղաքականության որոշ կարեւոր ասպեկտների հետ: Մենք արդեն հայտարարել ենք ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաեւ Եվրամիության կողմից արդեն ներդրված պատժամիջոցների աջակցության մասին», - պատմել է Սալմոնդը:
Սալմոդի խոսքով՝ անկախ Շոտլանդիան ցանկացած միջազգային ռազմական գործողություններին կմասնացկի միայն այն դեպքում, եթե այն նախնական հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նախատեսվում է սեպտեմբերի 18-ին:





























