Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին՝ ուժայինների կողմից վերահսկվող տեղամասերում, սկսել է ինժեներական արգելափակոցներ եւ ամրաշինական համակարգեր կառուցել, հաղորդում է Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնը:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով՝ որոշսահմանագծերում մեկնարկել են ամրաշինական կառույցների եւ ինժեներական արգելափակոցային համակարգերի մոնտաժման առաջնահերթ աշխատանքները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի կենտրոնի տվյալներով՝  ծրագրվում է երկու պաշտպանական սահմանագծերի կառուցում:

Սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Կիեւը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ սահմանին ծրագրում է «պատ» կառուցել: