Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի եւ Բելառուսի արտակարգ բանակցությունները գազի համար բելառուսական պարտքի շուրջ:
Բելառուսական պատվիրակությունը Մոսկվայի ժամանակով ժամը 06:40-ին ժամանել է «Գազպրոմ»:
Եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին 85 տոկոսով կսահմանափակվի Բելառուսին գազի առաքումը: Ընդ որում, արտահանումը կպահպանվի նախկին ծավալով, հաղորդում է «Վզգլյադը»:
Հունիսի 19-ին Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերի եւ Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Օզերցի բանակցություններն արդյունք չտվեցին:
Բելառուսի պարտքը կազմում է 192 մլն դոլար: Բելառուսը հունվար-ապրիլին 7,9 մլրդ խմ գազ է ստացել՝ միջինը 174 դոլար հազար խմ գազի համար:



























