ԱՄՆ-ը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ կներկայացնի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք  կխորացնենք եւ կընդլայնենք պատժամիջոցներն ընդդեմ ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտների: Այդ միջոցառումները կուժեղացնեն Ռուսաստանի մեկուսացումը եւ տնտեսական կորուստները, հատկապես այն ոլորտներում, որոնք կարեւոր են Պուտինի եւ նրա մերձավորների համար: Իմ վարչակազմը վաղը կներկայացնի այդ պատժամիջոցների կոնկրետ նկարագրությունը»,-ասել է Օբաման: