ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի «Սբերբանկի» նկատմամբ, ինչպես նաեւ խստացնում է միջոցառումները այլ ռուսական բանկերի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը:
Նոր սահմանափակող միջոցառումների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին կարգելեն պայմանագիր կնքել «Սբերբանկի» հետ ավելի քան 30 օրով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ նոր պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ կվերաբերեն այն բանկերին, որոնք արդեն ընկել են սահմանափակումների տակ: Այսպիսով, նոր պատժամիջոցները կվերաբերեն «Սբերբանկին», BТБ-ին, ВЭБ-ին, «Գազպրոմբանկ»-ին եւ «Ռոսսելխոզբանկ»-ին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հուլիսի 16-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմբանկի», ВЭБ-ի, «Ռոսնեֆտ»-ի եւ «Կալաշնիկով» կոնցեռնի նկատմամբ:




























