Ռուսաստանն ափսոսում է, որ ԵՄ-ն շարունակում է քոսել պատժամիջոցների լեզվով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ափսոսում ենք ԵՄ երկրների կողմից հերթական պատժամիջոցների ընդունման առթիվ: Բազմիցս մեր անհամաձայնությունն ենք հայտնել այն պատժամիջոցների վերաբերյալ, որոնք ընդունվել են նախկինում, եւ համարում ենք դրանք անօրինական»,-ասել է Պեսկովը, հաղորդում է ԻՏԱռ-ՏԱՍՍ-ը:
«Բրյուսելում կամ չեն տեսնում, կամ համառորեն չեն ցանկանում տեսնել իրերի իրական դրությունը Դոնբասում եւ չեն ուզում տեղեկանալ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում են կողմերը՝ խնդրի կարգավորման ուղղությամբ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:





























