ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար անակնկալ այց է կատարել Անկարա:
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում արդեն նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ հանդիպում:
Թուրքական մամուլը նշում է, թե Քերրիի այցը կապված է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի հարցերը քննարկելու հետ:
Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, թե չի մասնակցելու «Իսլամական պետության» դեմ որեւէ ռազմական բլոկի, քանի որ Մոսուլ քաղաքում գտնվող թուրք դիվանագետները գտնվում են ԻԼԻՊ-ի ձեռքում:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Անկարայից կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք:



























