Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Կամո Դ.-ին եւ 24-ամյա Սիմակ Դ.-ին:

Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է 19, իսկ մյուսի մոտ` 23 կգ հանքանյութի նմանվող զանգված:

Կամո Դ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրն առավոտյան իրենք գնացել են նշված հանքախորշից ոսկու հանքանյութ գողանալու, վերամշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: