Սեպտեմբերի 2-12-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ կազմել են անտառխախտման  7 արձանագրություն՝ 27 ծառի եւ 4 խմ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն   կազմվել է «Հաղարծին» տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/  եւ    Արշակ  Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/:  <<Գոշ>> տեղամասում  Սամվել Ալիխանյանի կողմից  ապօրինի հատված 3 ծառի համար կազմվել է անտառխախատման արձանագրություն: 

«Հաղարծին» տեղամասում կազմվել է 2 անտառխախտման արձանագրություն  Ռոբերտ Պետրոսյանի  կողմից  ապօրինի հատված 7 ծառի համար եւ Սերյոժա Պետրոսյանի կողմից   ապօրինի հատված 10 ծառի համար: 09.09.2014թ. անհայտ անձի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար կազմվել է   1 անտառխախտման արձանագրություն: Նշված 3 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 1.00-ի սահմաններում,  «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից ՀՀ ոստիկանության Դիլիջանի տարածքային քննչական բաժնի  եւ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է 1987թ. ծնված Նվեր Դիլանյանի կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան` բեռնված փայտանյութով, որը առգրավվել է եւ ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ Նվեր Դիլանյանը «Հաղարծին»   տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ, որի համար կազմվել է մեկ անտառխախտման արձանագրություն եւ ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Սեպտեմբերի 5-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի թիվ 1 պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է 2  թակարդ` վայրի կենդանիներ որսալու համար: Նշված տարածքում 6 օր անընդմեջ իրականացվել է հերթապահություն` համապատասխան աշխատակիցների կողմից, ինչի  արդյունքում  սակայն որսագողը չի  հայտնաբերվել: