ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի եւ նավթային ընկերությունների նկատմամբ, հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել «Գազպրոմը», «Գազպրոմ Նեֆթ», «Տրանսնեֆթ», «ՆՈՎԱՏԵԿ», «Սուրգուտնեֆթեգազ», «Սիբնեֆթ» եւ «Ռոսնեֆթ» ընկերությունները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պատժամիջոցների ցուցակում են ներառվել նաեւ «Սբերբանկը», «Մոսկվայի բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «ՎԵԲ» եւ «ՎՏԲ» բանկերը:
Ավելի վաղ, ուրբաթ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել:




























