Շանհայի համագործակցության կազմակերպությունում նախագահության ընթացքում Ռուսաստանը կաշխատի նոր անդամ-երկրներին կազմակերպությունում ընդգրկելու հարցրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«ՇՀԿ-ին միանալու ցանկություն են արտահայտել Հնդկաստանն ու Պակիստանը: Մենք կաշխատենք բոլոր գործընկերների եւ դաշնակիցների հետ, Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր մասնակիցների հետ», - նշել է Պուտինը:

Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Եւս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան, Աֆղանստանը դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը, Թուրքիան եւ Շրի Լանկան երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: