Լատվիայի խորհրդային օկուպացման վնասի ընդհանուր չափը գերազանցում է 300 մլրդ եվրոն: Այդ մասին հայտարարել է Վնասի հաշվարկման լատվիական հանձնաժողովի անդամ Ռուտա Պաձերեն:

Նա նշել է, որ անհրաժեշտ է նաեւ հաշվարկել Խորհրդային բանակի ապօրինի զորակոչերից ստացված վնասը:

Հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ վնասի ծավալների մասին պետք է իմանան եւ Լատվիայի բնակիչները, եւ միջազգային հանրությունը:

Հիշեցնենք, որ Լատվիայի կառավարությունը կարծում է, որ հանրապետությունը 1940-1991թթ. օկուպացվել է ԽՍՀՄ-ի կողմից: